Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն (ФСБ) այսօր հաղորդագրություն է տարածել, որ Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով։
ФСБ-ի հաղորդմամբ՝ նա միացել էր «Ռուսաստանում արգելված ուկրաինական կազմակերպությանն» ու դրա հանձնարարությամբ հետախուզել ուժային կառույցների շենքեր և տրանսպորտային օբյեկտներ։ Քննիչների խոսքով՝ տղամարդը ձեռք էր բերել պայթուցիկ սարքեր պատրաստելու բաղադրիչներ և պատրաստվում էր դրանք օգտագործել՝ օգտվելով Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներում ստացած գիտելիքներից։
Բաքուն դեռ չի արձագանքել տեղի ունեցածին։