Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր մեկնել է Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի Լևոն 14-րդ Պապի հետ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Վեհափառը մեկնում է Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների պատվիրակության ուղեկցությամբ, տեղում նրան կմիանան Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: