Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգներին կոչ է արել Ռուսաստանի դեմ «ուժեղ» միջոցներ կիրառել:
Զելենսկին ասել է նաև, թե ակնկալում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եկող շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, թեև Վաշինգտոնը սպասվող նման հանդիպման մասին պաշտոնապես չի հաղորդել:
«Մենք [ԱՄՆ] պատժամիջոցներ ենք ակնկալում, եթե չկայանա առաջնորդների հանդիպում, կամ, օրինակ, հրադադար չհաստատվի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին վերահաստատել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը, թեև Վլադիմիր Պուտինը մինչ այժմ հրաժարվել է որևէ չեզոք վայրում նրա հետ հանդիպելուց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ