Մատչելիության հղումներ

Իրանի տասնյակ օրենսդիրներ կոչ են անում միջուկային ռումբ ստեղծել


Իրանի տասնյակ օրենսդիրներ կոչ են անում միջուկային ռումբ ստեղծել՝ Իսրայելին դիմակայելու նպատակով։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդին և կառավարությանն ուղղված նամակում խորհրդարանի շուրջ յոթ տասնյակ պատգամավորներ պահանջել են վերանայել երկրի պաշտպանական դոկտրինը՝ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության փոփոխությունները։

Իրանը տասնամյակներ շարունակ վստահեցրել է, որ չի ձգտում միջուկային զենքի։ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կողմից հրապարակված ֆեթվային կամ կրոնական որոշումն էլ պաշտոնապես արգելում է զանգվածային ոչնչացման զենքի մշակումը և կիրառումը։

Օրենսդիրները մինչդեռ իրենց նամակում պնդում են, որ աշխարհը փոխվել է՝ Իսրայելը գտնվում է «խելագարության եզրին» և հարձակումներ է իրականացնում «առանց հաշվի առնելու միջազգային պարտավորությունները»։ Նամակի հեղինակները համոզված են, որ զսպման նպատակներով միջուկային զենք ունենալը չի խախտի Խամենեիի որոշումը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG