Մատչելիության հղումներ

Կրակոցներ Մերձավանում, կա 2 զոհ, նրանց թվում է Փարաքարի համայնքապետը


Լուսանկարում՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը
Լուսանկարում՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, նախնական տվյալներով՝ կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը:

Դեպքի մասին ահազանգը ոստիկանություն ստացվել է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին:

Գերատեսչության խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի ուշ լրագրողներին փոխանցել է, որ մյուս սպանվածը ոստիկանության աշխատակից է, ով Գրիգորյանի ընկերն է եղել:

Փարաքար համայնքում ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը մարտին հաղթանակ էր տարել ընտրություններում: Գրիգորյանի առաջնորդած «Միասնություն» դաշինքը ստացել էր ձայների ավելի քան 57 տոկոսը:

Այստեղ արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, այդ ժամանակվա համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց արյունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով:


XS
SM
MD
LG