Մատչելիության հղումներ

Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Աջապահյանին

Լրացված

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը, որով Աջապահյանին մեղավոր ճանաչեց:

«Հետևությունն այն է, որ Միքայել Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով: Վերդիկտով խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ իր սահմանափակումներով», - հայտարարեց դատավերը:

Սեպտեմբերի 29-ին նշանակվեցին լրացուցիչ դատալսումներ՝ ժամը 15:30-ին:

Փաստաբանը հայտարարեց՝ որոշումը բողոքարկելու են

Աջապահյանի փաստաբանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ որոշումը բողոքարկելու են. «Դա չի քննարկվում: Հաջորդ նիստին, իհարկե, մեր պաշտպանական թիմը կորոշի՝ ինչ է անելու այդ միջնորդությունների մասով

«Այս պայմաններում, երբ ակնհայտ անմեղ մարդուն մեղավոր են ճանաչում, չի կարելի այստեղ սպասել արդարադատություն այս դատավորից: Դատավորը երբ սկսեց խոսել իր երերուն ձայնով, ակնհայտ էր, որ արդեն այդ մեղադրական վերդիկտն է կայացնելու», - հայտարարեց փաստաբանը:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Առաջադրված հոդվածով նրան սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։

Մեղադրանքի հիմքում Աջապահյանի մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։ Աջապահյանը մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում, իրեն մեղավոր չի ճանաչում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG