Երևանում ԱՄՆ դեսպանատունը, Նահանգների բյուջեի չհաստատմամբ պայմանավորված, Facebook-ի իր էջում նոր հրապարակումներ չի անի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները, հաղորդում է դեսպանատունը:
Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա, նշում է դեսպանատունը:
ԱՄՆ կառավարությունը չորեքշաբթի օրվանից մասնակի դադարեցրել է իր գործունեության զգալի մասը (շաթդաուն):