Մատչելիության հղումներ

Մերձավանում վիճաբանություն է տեղի ունեցել, կա 5 ձերբակալված


Մերձավանում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, պարզվել է ոստիկանների օպերատիվ տվյալներով: Իրավապահները կանխել են հետագա զարգացումները: Կա 5 ձերբակալված:

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին հաղորդում է ներկայացվել նաև փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի շիրմաքարի վնասման դեպքի առնչությամբ:

Ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի տրվում է հստակ իրավական արձագանք, փոխանցել են ոստիկանությունից:

Սեպտեմբերի 24-ին ՆԳՆ-ն հայտնեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանի սպանության մասին: Այդ գործով կա երկու մեղադրյալ՝ Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և Գրիգոր Օհանյանի եղբայրը, և մերձավանցի Գևորգ Հարությունյանը: Ըստ Քննչական կոմիտեի՝ Հարությունյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ սպանողն ինքն է՝ դրանով վրեժխնդիր է եղել Նարեկի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի համար: Իր կարծիքով՝ սպանված համայնքապետի մտերիմներն են նրան սպանողները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG