Մատչելիության հղումներ

Ասադն ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում՝ շքեղ բարձրահարկում. Die Zeit


Բաշար ալ-Ասադի լուսանկարի պաստառը՝ նրա տապալումից հետո
Բաշար ալ-Ասադի լուսանկարի պաստառը՝ նրա տապալումից հետո

Սիրիայում տապալված, Ռուսաստանում ապաստան ստացած նախկին նախագահ Բաշար ալ-Ասադն իր ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում, որտեղ նրանք ունեն մոտ 20 բնակարան, հաղորդում է գերմանական Die Zeit թերթը՝ հղում անելով մի աղբյուրի, որը, ենթադրաբար, երկար ժամանակ Ասադների մերձավոր շրջապատի անդամ է եղել։

Թերթը հրապարակել է «Capital City» համալիրի լուսանկարը. ըստ հրապարակման՝ Ասադը զբաղեցնում է «երեք բնակարան շքեղ բարձրահարկ շենքում՝ ներքևում գտնվող առևտրի կենտրոնով, որտեղ նա հաճախ է լինում, ժամերով խաղում առցանց տեսախաղեր»:

2019 թվականին Financial Times-ը հաղորդել էր, որ Բաշար ալ-Ասադի հարազատները գնել են առնվազն 19 բնակարան Մոսկվայի քաղաքային թաղամասի բնակելի համալիրներում։ Գործարքները հիմնականում իրականացվել են օֆշորային ընկերությունների միջոցով։ Թերթը նշել է, որ անշարժ գույքի պաշտոնական սեփականատերերը մի քանի լիբանանյան օֆշորային ընկերություններ են։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG