Մատչելիության հղումներ

Լուվրում գողություն է եղել, թանգարանն այսօր փակ է


Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին այսօր հայտնել է, որ Փարիզի Լուվր թանգարանում գողություն է տեղի ունեցել: Թանգարանից տեղեկացրել են, որ այսօր համաշխարհային ճանաչում ունեցող թանգարանը փակ է լինելու:

«Այսօր առավոտյան Լուվրի թանգարանի բացման ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել», - գրել է նախարարը: Լուվրը հայտարարել է, որ այսօր փակվում է «բացառիկ պատճառներով»: Ավելի ուշ հաղորդվեց, որ մի քանի գողեր ներխուժել են Փարիզի Լուվր թանգարան և գողացել Նապոլեոնի հավաքածուից զարդեր:

Ենթադրաբար հենց այս պատուհանից են գողերը ներխուժել թանգարան
Ենթադրաբար հենց այս պատուհանից են գողերը ներխուժել թանգարան

Ինչպես գողերը ներխուժեցին Լուվր

Ֆրանսիայի կառավարությունից հայտնում են, որ այսօր առավոտյան գողերը օգտագործել են ձգվող սանդուղք, պատուհանից ներխուժել են թանգարան, գողացել «անգին զարդեր» և մոտոցիկլետներով փախչել են:

Հաղորդվում է, որ գողերը թանգարան են ներխուժել առավոտյան 9:30-ին, երբ թանգարանն արդեն բացել էր իր դռները հանրության առջև: Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ այժմ հետաքննություն է սկսվել: Գողացված զարդերն ունեն «անգին ժառանգություն և պատմական արժեք», - ասված է հաղորդագրության մեջ:

Լուվրն աշխարհում ամենաշատն այցելվող թանգարաններից է: Անցյալ տարի Լուվրն ընդունել է 8.7 միլիոն այցելուի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG