Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հնարավոր քայլերը։