Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Կուալա Լումպուրում սկսել են առևտրային բանակցություններ


ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը Կուալա Լումպուրում բանակցություններ են սկսել՝ առևտրային պատերազմի սրումը կանխելու և քննարկելու երկու երկրների նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հաջորդ շաբաթ նախատեսվող հանդիպումը, հայտնում է Reuters-ը։

Բանակցությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 100 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից։

Նախքան այդ՝ հոկտեմբերի 9-ին, Պեկինը հայտարարել էր հազվագյուտ մետաղների արտահանման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG