Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալըքեսիր մարզում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Հոկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:00-ին տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Սինդիրղը քաղաքն էր։
«Անադոլու» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայային, հայտնել է, որ տուժածներ չկան: Փլուզվել են երեք դատարկ շենք և երկհարկանի խանութ: Այս շենքերը զգալիորեն վնասվել են նույն տարածքում 2025 թվականի օգոստոսին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով:
Ցնցումները զգացվել են նաև Բուրսայում, Մանիսայում, Իզմիրում և Ստամբուլում։