ֆեյսբուքյան գրառման համար կալանքի տակ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով, հայտնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին», - նշել է փաստաբանը։
Ավելի վաղ Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ նրան անհապաղ ազատ արձակելու կալանքից: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ահազանգել էր, որ Ալեքսանդր Կոչուբաևի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության պայմաններում: