Մատչելիության հղումներ

«Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում». Փաշինյան


«Կանոնագիրք Հայոց»-ի համաձայն Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը և այդ փաստի առիթով կարգալույծ է», - հայտարարեց Հայաստանի վարչապետն Նիկոլ Փաշինյանը:

«Նա հիշել է, որ Հայ առաքելական եկեղեցին ունի կանոնագիրք և կանոնագրքին հղում անելով փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհաննավանքում այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված: Հենց այստեղ է խնդիրը, որ «Կանոնագիրք Հայոց»-ի համաձայն Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը և այդ փաստի բերումով կարգալույծ է: Հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում, և ես այս կիրակի նույնպես Հովհաննավանքում մասնակցելու եմ Սուրբ և Անմահ Պատարագին», - նշել է Փաշինյանը:

Նախորդ կիրակի վարչապետ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին:

Մայր Աթոռը հոկտեմբերի 21-ին Տեր Արամին կարգալույծ հռչակեց ու արգելեց եկեղեցական ծեսեր կատարել, իսկ կիրակնօրյա պատարագի անցկացումը «հոգեկործան նախաձեռնություն» անվանեց՝ հայտարարելով, թե այն Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին պառակտելու փորձ է:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG