Մատչելիության հղումներ

Ողջունում ենք ՌԴ և ՀՀ-ի երկաթուղային հաղորդակցության մեկնարկը՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. Օվերչուկ


Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանով և Վրաստանով երկաթուղային հաղորդակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանը զգալի ներդրում է և ընդգծում է համագործակցության նկատմամբ մեր համատեղ հանձնառությունը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկրների միջև հաստատվել է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն։ Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, վկայում է մեր աշխատանքի մասին՝ ուղղված տարածաշրջանային կայունությանը և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը», - ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների հասանելիությունը հայկական շուկաներ և բարելավում է հայ արտադրողների համար ԵԱՏՄ շուկաներ հասանելիությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG