Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները Շուշիում զենք և «ԱԱԾ» հայատառ գրությամբ զրահաբաճկոններ են հայտնաբերել


Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տարբերանշանը, արխիվ
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տարբերանշանը, արխիվ

Ադրբեջանցի ուժայինները հայտարարում են Շուշիում զինամթերքի մեծ խմբաքանակի հայտնաբերման մասին։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և Ականազերծման գործակալության համատեղ հայտարարության համաձայն՝ Շուշիի շրջանի Քիչիկ Գալադարասի (հայկական անվանումը՝ Հին Շեն) գյուղում «մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել ու առգրավվել»։

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերում երևում են ինքնաձիգեր, ատրճանակներ, շարժական ռադիոկայաններ, սաղավարտներ և «ԱԱԾ» հայատառ գրությամբ զրահաբաճկոններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG