Մատչելիության հղումներ

ԱՄՆ կառավարությունն իրանցի պաշտոնյաներին արգելել է Նյու Յորքում գնումներ կատարել


ԱՄՆ կառավարությունն արգելել է այս շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցող իրանցի պատշոնյաներին գնումներ կատարել՝ սկսած մեծածախ կենցաղային ապրանքներից մինչև թանկարժեք ժամացույցներ։

Իրանցիների պաշտոնյաների նկատմամբ այս սահմանափակումները պետդեպարտամենտի խոսնակն անվանել է «առավելագույն ճնշում»։
«Մենք թույլ չենք տա իրանական ռեժիմի հոգևորական վերնախավին գնումներ կատարել Նյու Յորքում, այն դեպքում, երբ իրանցի ժողովուրդը տառապում է աղքատությունից, քայքայվող ենթակառուցվածքներից և ջրի ու էլեկտրաէներգիայի սուր պակասից», -հայտարարել է Թոմաս Պիգոթը։

Երեքշաբթի օրը Դաշնային գրանցամատյանում հրապարակված ծանուցման համաձայն՝ իրանցի դիվանագետներին ու այլ պաշտոնյաներին մասնավորապես արգելվում է այցելել այնպիսի խանութներ ինչպիսիք են Costco-ն, Sam's Club-ը, BJ's Wholesale Club-ը, նաև նշված է, որ «շքեղ ապրանքներ» գնելու համար իրանցի պաշտոնյաները պարտավոր են թույլտվություն ստանալ ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունից։ Խոսքը 1000 դոլարը գերազանցող արժեք ունեցող ապրանքների մասին է, այդ թվում՝ ժամացույցներ, էլեկտրոնիկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG