Պետական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Միացյալ Նահանգների նախագահը Վինձոր ամրոցում թագավոր Չարլզի հետ հանդիպումից ու մյուս պաշտոնական արարողություններից հետո այսօր կբանակցի վարչապետ Քիր Սթարմերի հետ։
Մինչ այդ, սակայն, նրանք միասին կդիտեն Ուինսթոն Չերչիլի արխիվները։ Ավելի ուշ նախատեսված է նրանց մամուլի ասուլիսը։
Այցին զուգահեռ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ազդարարում է՝ ավելի քան 200 միլիոն դոլարի ամերիկյան ներդրումներ են համաձայնեցվել։