ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կիրակի օրը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները հարվածել են Կարիբյան ավազանում թմրավաճառ կազմակերպությանը պատկանող նավին: Զոհվել է նավի վրա գտնվող երեք մարդ:
Հեգսեթը շեշտել է՝ հայտնի է, որ միջազգային ջրերում իրականացված գործողության թիրախ դրձած նավը թմրանյութեր է տեղափոխում մաքսանենգ ճանապարհով:
Նա հայտնել է, որ ամերիկացի զինվորականները չեն տուժել: