Մատչելիության հղումներ

Անկարան դատապարտել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր տարածած հայտարարությամբ դատապարտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության մասին վերջին հայտարարությունը։

«1915 թվականի իրադարձություններին վերաբերող Նեթանյահուի հայտարարությունն անցյալի ցավոտ իրադարձությունները քաղաքական նպատակով շահարկելու փորձ է», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ «Մենք դատապարտում ենք այս հայտարարությունը, որն աղերս չունի պատմական և իրավական փաստերի հետ», - նշում է Թուրքիայի ԱԳՆ հավելելով, - «Նեթանյահուն, որին դատում են Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ իր դերակատարության համար, այսօր փորձում է կոծկել իր և իր կառավարության կատարած հանցագործությունները»։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի օրը հայտարարեց, որ Իսրայելն ավելի վաղ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդը փոդքասթի ժամանակ հիշեցրել է, որ Հոլոքոստը ճանաչել է 193 երկիր, և նկատել, որ եթե կա մի երկիր, որն ակնկալվում էր, որ պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ասորիների և հույների ցեղասպանությունը, Իսրայելն է: Նեթանյահուն պատասխանել է. «Կարծում եմ՝ փաստացի ճանաչել ենք։ Քնեսեթը նմանատիպ բանաձև է ընդունել»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG