Մատչելիության հղումներ

Անկարայում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվային լուսանկար
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվային լուսանկար

Անկարայում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները:

Պաշտոնական Թբիլիսին հայտնում է, որ նախարար Իրակլի Չիկովանին արդեն Անկարա է մեկնել, թե կոնկրետ երբ կմեկնարկի հանդիպումը, գերատեսչությունը չի մանրամասնել։ Հաղորդվում է, որ կողմերը կքննարկեն ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր ու եռակողմ համագործակցությունն ընդլայնելու ծրագրերը։

Ըստ Վրաստանի՝ հանդիպումից հետո հռչակագիր կստորագրվի և հայտարարություններ կարվեն։

Այս ձևաչափով հանդիպումներն ամեն տարի է անցկացվում, ռոտացիոն սկզբունքով հանդիպման վայրը փոխվում է, հաջորդ տարի նախարարներն Ադրբեջանում կլինեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG