Մատչելիության հղումներ

Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով


Դատարանի որոշմամբ՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, կիրառվեց1 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք:

Արսեն Ղուկասյանի պաշտպանը, մայրը ահազանգում էին՝ Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ և, որ կալանավայրում նրա կյանքը վտանգված է:

Արսեն Ղուկասյանը 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատների բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցներից է: Նա էլ իր եղբոր որդուն է փնտրում: Եղբայրն էլ նույն պատերազմում զոհվել է: Վերջին ակցիան սեպտեմբերին Պաշտպանության նախարարության մոտ էր, որից հետո կալանավորվեց: Ոստիկանների հետ քաշքշուկ էր եղել. օրեր անց Ղուկասյանին կալանավորել են խուլիգանություն կատարելու հոդվածով:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG