Ադրբեջանն ակնկալում է ամերիկյան նավթային հսկա ExxonMobil-ի աջակցությամբ նոր ու խոշոր ոչ ավանդական նավթահանք բացել, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը կառավարության հատուկ նիստում, որը նվիրված էր նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ այցի արդյունքներին:
Անդրադառնալով Ադրբեջանի պետական նավթային ընկերություն SOCAR-ի և ExxonMobil-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը, Ջաբարովը համոզմունք է հայտնել, որ այդ համագործակցությունը
«դրական ազդեցություն կունենա էներգետիկ ոլորտի զարգացման վրա»։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումներում հատուկ նշվել է «Ադրբեջանի ներդրումը տարածաշրջանի և աշխարհի էներգետիկ անվտանգության գործում. «Այսօր Ադրբեջանը բնական գազ է մատակարարում ԱՄՆ 10 դաշնակիցների։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից խողովակաշարային գազի մատակարարումները ներառում են 14 երկիր։ Մեր երկիրը վերջերս սկսել է գազ մատակարարել Սիրիա։ Միացյալ Նահանգները դրական է գնահատել Վաշինգտոնի դաշնակիցների՝ ինչպիսիք են Իսրայելը և Միացյալ Արաբական Էմիրությունները, նավթի և գազի արտադրության նախագծերին Ադրբեջանի մասնակցությունը»,- ադրբեջանական պաշտոնական աղբյուրների ասել է Ջաբարովը»։