Մատչելիության հղումներ

Բեհրուզ Սամադովը հացադուլ կհայտարարի


Բեհրուզ Սամադովը, արխիվային լուսանկար
Բեհրուզ Սամադովը, արխիվային լուսանկար

Ադրրբեջանցի ակտիվիստ Բեհրուզ Սամադովը հայտարարել է վաղվանից բանտում հացադուլ սկսելու մտադրության մասին։

Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայության Բաքվի թղթակից Մագերամ Զեյնալովը։ Լրագրողի խոսքով՝ Բաքվից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ումբաքիի կալանավայրում պահվող Սամադովը պնդել է, որ իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները շինծու էին, իսկ դատավարության ելքը՝ կանխորոշված։

Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու կոչերով հայտնի Սամադովը հունիսին դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության հոդվածով։ Ադրբեջանի դատախազությունը պնդում էր, թե Սամադովը Հայաստանի հատուկ ծառայությունների պատվերով իբր խաղաղասիրական հոդվածներ է գրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG