Մատչելիության հղումներ

Բելառուսում միջոցառումներ են իրականացվում՝ ԶՈւ-ն հասցնելու մարտական ​​պատրաստության ամենաբարձր մակարդակի


Արխիվ
Արխիվ

Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ զինված ուժերը մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի հասցնելու համար, հայտնել է Պաշտպանության նախարարությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջոցառումներն իրականացվում են «մարտական պատրաստության ստուգման շրջանակներում»:

Թե երբ, ինչ ծավալով ու որքան ժամանակ են շարունակվելու այդ միջոցառումները, Մինսկը չի հաղորդել:

Սա հաջորդում է սեպտեմբերին Ռուսաստանի հետ անցկացված «Զապադ» համատեղ զորավարժություններին, որոնց ընթացքում ռուսական տակտիկական միջուկային զենքի և «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռների փորձարկումներ են իրականացվել։

XS
SM
MD
LG