Մատչելիության հղումներ

Բրազիլիայում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով վեց մարդ է զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել


Բրազիլիայի հարավային Պարանա նահանգում ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով ուղեկցվող տորնադոն խլել է վեց մարդու կյանք, այսօր հայտնել է նահանգի կառավարությունը։

Ամենաշատը տուժել է Ռիո Բոնիտո դու Իգուասու քաղաքը, ճանապարհները փակվել են, էլեկտրահաղորդման գծերը վնասվել են։

Իշխանությունները հայտնել են, որ 437 մարդ վնասվածքներ է ստացել, իսկ մոտ 1000-ը տարհանվել է։ Հաղորդվում է, որ տուժել է նաև մոտակա Գուարապուավա քաղաքը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG