ԱՄՆ դատարանը ժամանակավորապես արգելել է Դոնալդ Թրամփի վարչակազմին Ազգային գվարդիայի ուժեր ուղարկել Օրեգոն նահանգ։
Նույն դատավորը, որին, ի դեպ, հենց նախագահ Թրամփն է նշանակել իր պաշտոնավորման առաջին շրջանում, մեկ օր առաջ արգելել էր Օրեգոն նահանգի ուժերն օգտագործել։ Այդ որոշումից հետո վարչակազմը մոբիլիզացրեց Կալիֆորնիայում գտնվող զորքերը Օրեգոնի Փորթլենդ քաղաք ուղարկելու համար. «Ինչպես կարող է Կալիֆորնիայից Ազգային գվարդիայի տեղակայումը ուղիղ հակասության մեջ չմտնել իմ երեկվա որոշման հետ»,- հարցրել է դատավորը։
Նախագահ Թրամփը որոշել է նահանգի ամենամեծ քաղաք՝ Փորթլենդ ուժեր տեղակայել տեղի ներգաղթի կենտրոնում շարունակվող ցույցերի ֆոնին։