Մատչելիության հղումներ

Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի, ազգային հավաքականի նոր ավագի, Սելարայանի՝ հավաքականում կարիերան ավարտելու մասին


Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու՝ Հունգարիայի և Պորտուգալիայի հետ հանդիպումներից առաջ այսօր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լրագրողների հետ մի քանի թեմաներից է խոսել.

Էդուարդ Սպերցյանը` Հայաստանի ազգային հավաքականի ավագ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն այսուհետ ռուսական «Կրասնոդարի» խաղացող Էդուարդ Սպերցյանը կլինի:

Անցած ամիս Իռլանդիայի հետ արտագնա հանդիպմանը հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել և 3 խաղով որակազրկվել: Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պնդեց, թե որոշումը Բարսեղյանի կարմիր քարտի հետ կապ չունի.

«Միջադեպ չի եղել, անհաջողություն է եղել: Մարդը ստացել է կարմիր քարտ: Աշխարհում շատերը ստանում են կարմիր քարտ: Դրանից հետո հանդերձարանում որևէ վիճաբանություն չի եղել: Տիգրան Բարսեղյանն ինքն է ուզել խոսել հանդերձարանում, ներողություն խնդրելով, որ ուզում է հրաժարվել[խոսքը հավաքականում կարիերան ավարտելու մասին է]...Ես չեմ թողել իրեն: Ասել եմ՝ Տիկո ջան, դու հավաքականի համար շատ բաներ ես արել, չի կարելի էմոցիաների տակ որոշում կայացնել: Ես թույլ չեմ տվել, որ էմոցիոնալ որոշում կայացնի: Օգնելով իրեն, ասել եմ՝ բան մի խոսա, կանցնի ժամանակ, երբ ունենաս որոշում, սառը գլխով կարտահայտվես»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եղիշե Մելիքյանը:

Լուկաս Սելարայանն ավարտեց կարիերան հավաքականում

Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն այօր հայտնեց նաև. «Շատ շնորհակալ եմ, իրենից, ինչ-որ ինքն արել է մեր հավաքականի համար: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Բայց, ես մի բան գիտեի, որ մինչև իմ գալն ինքն արդեն ուզում էր ազգային հավաքականում կարիերան ավարտեր: Ես կապվել եմ, խնդրել եմ իրեն, բացատրել եմ, որ դժվար պահ է, ինքն էլ ընդունելով ու հասկանալով, որ Հայաստանի ազգային հավաքականի համար իրոք դժվար պահեր կան, որ ինքը կարող է օգնել, ինքը եկավ այդ խաղերին, 4 խաղ մասնակցեց և վերջին խաղից առաջ՝ Իռլանդիայում մենք իր հետ խոսեցինք, ինքը խնդրեց, որ էլ չի կարողանում, 33 տարեկան է, ընտանեկան հարցեր, դժվար է ամեն ինչը ...Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ հավաքականի դռները միշտ բաց են նրա համար»:

Հենրիխ Մխիթարյանի մասին

«Ես՝ որպես գլխավոր մարզիչ, շատ կցանկանայի նման ֆուտբոլիստի տեսնեի, բայց, ես ասել եմ՝ ոչ թե կբերեմ, ես կփորձեմ իր հետ խոսել: Ես խոսել եմ, բայց չեմ հանդիպել։ Կհանդիպեմ, կխոսեմ, բայց ամեն դեպքում, իր որոշումը ինչպես էլ լինի, ես իրեն հասկանում եմ և իր որոշումը կհարգեմ՝ գալուց էլ, չգալուց էլ», - հայտարարեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG