Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ևս վեց ամսով երկարաձգում է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները


ԵՄ երկրները այսօր համաձայնել են ևս վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները ռուսաստանցի ավելի քան 2500 ռուս անհատների և կազմակերպությունների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։

Համաձայնությունը ձեռք է բերվել երկուշաբթի, երբ Հունգարիան և Սլովակիան հրաժարվել են մի շարք անձանց սև ցուցակից հանելու իրենց պահանջներից։

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասի խոսքով, նոր պատժամիջոցների թիրախում է լինելու Ռուսաստանի էներգետիկ ու բանկային ոլորտը. «Մենք կշարունակենք քամել այն գումարը, որ Պուտինին անհրաժեշտ է պատերազմի համար», - գրել է Կալլասը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG