Ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառի 2025 թվականիՆոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներ Մերի Բրունկովին և Ֆրեդ Ռամսդելին ու ճապոնացի Շիմոն Սակագուչիին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականությանն» առնչվող նրանց հայտնագործությունների համար։
Նրանք, ըստ Նոբելյան կոմիտեի, բացահայտել են՝ ինչպես է իմունային համակարգը վերահսկվում, հայտնաբերել են այն կարգավորող բջիջները, որոնք թույլ չեն տալիս միկրոբներից պաշտպանող իմունային համակարգին վնասել օրգանները։