Մատչելիության հղումներ

Ֆլորիդայում շունն օգնել է գտնել 86-ամյա կնոջը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շունն օգնել է գտնել 86-ամյա կնոջը։

Նահանգի բնակիչը շերիֆի գրասենյակ է ահազանգել՝ տեղեկացնելով, որ շան հետ զբոսանքի դուրս եկած կինն արդեն տևական ժամանակ է չի վերադարձել։ Որոնումների ընթացքում ծառայողը նկատել է շանը, կենդանին նրան առաջնորդել է ճիշտ այն վայրը, որտեղ, ինչպես պարզվել է, կինն ընկել է։

«Տատիկը քեզ սիրում է», - ասել է կինը՝ տեղեկանալով, թե ինչ է արել կենդանին իր համար։

Ծառայողին ամրացված տեսախցիկն այս ամենն արձանագրել է։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG