Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 15-ը կալանավորվել են, 3 տնային կալանք կա՝ բացակայության արգելքով, 1-ի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:
Կալանավորվածների թվում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները՝ Նարեկ և Գևորգ Ղուկասյանները, ինչպես նաև անչափահաս անձ:
Քրեական վարույթը նախաձեռնվել էր երեք օր առաջ, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էին ձերբակալում: Նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ: Երբ Ղուկասյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև բախում եղավ, որի արդյունքում էլ եղան բերման ենթարկվածներ:
Մանրամասները տե՛ս այստեղ