Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն այցելել է Գորիս


Նախագահ Վահագն Խաչատուրյանը և համայնքապետ Առուշ Առուշանյանը Գորիսում, 23-ը օգոստոսի, 2025թ., լուսանկարը՝ նախագահականի
Նախագահ Վահագն Խաչատուրյանը և համայնքապետ Առուշ Առուշանյանը Գորիսում, 23-ը օգոստոսի, 2025թ., լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք։

Նախագահը նախ այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում, տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։

Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի բնակիչների հետ, անդրադարձել նրանց մտահոգություններին, քննարկել մարզի առկա խնդիրներն ու վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները։

Հանրապետության նախագահը նաև խոսել է երկրի օրակարգային մի շարք հարցերի շուրջ, այսօր փոխանցում է նախագահականը՝ մանրամասներ չհրապարակելով:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG