Առատ անձրևները սահանք են առաջացրել Հնդկաստանի հյուսիսում՝ Ջամմուի շրջանում գտնվող հայտնի ուխտավայրի ճանապարհին՝ Վայշնո Դևիի տաճարի մոտ։ ANI գործակալության հաղորդմամբ՝ առնվազն 30 մարդ է զոհվել։
Իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են գիշերային ժամերին մնալ տներում։
Եղանակի ծառայությունը կանխատեսում է նոր տեղումներ Հիմալայան տարածաշրջանում՝ ընդգրկելով Ջամմու և Քաշմիր դաշնային տարածքը և Լադախի լեռնային շրջանը։
Իշխանությունները փորձում են վերականգնել հեռահաղորդակցական կապերը, որոնք գրեթե ամբողջությամբ խափանված են։
Ջամմուի կրթական հաստատությունները փակվել են, պաշտոնական տվյալներով՝ միայն երեքշաբթի օրն այստեղ տեղացել է 368 մմ (14,5 դյույմ) անձրև։