Հրաժարական է տվել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։
Պաշտոնյան ֆեյսբուքյան հայտարարության մեջ շեշտել է, որ հեռացման որոշում է կայացրել «տարածաշրջանային անվտանգության նոր մարտահրավերների բախման ֆոնին», որոնք «հատուկ ազդեցություն կունենան երկրի անվտանգության վրա»: Մանրամասներ նա չի նշել։
Օխանիշվիլին պետանվտանգության գերատեսչությունը ղեկավարում էր այս տարվա ապրիլից։ Հաղորդվում է, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի իշխող ուժի գործադիր քարտուղար, պատգամավոր Մամուկա Մդինարաձեն։