Իսպանական ռազմական ինքնաթիռը, որը տեղափոխում էր պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսին, այսօր առավոտյան GPS «խափանման» է բախվել Լիտվայի ճանապարհին՝ ռուսաստանյան Կալինինգրադի օդային տարածքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իսպանիայի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը։
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: