Իսրայելի օդուժը դրոններից նռնակներով հարձակում է իրականացրել Լիբանանի հարավում, որտեղ Իսրայելի սահմանի մոտ ՄԱԿ-ի խաղաղապահներն աշխատանքներ էին իրականացնում ճանապարհային արգելապատնեշները վերացնելու ուղղությամբ։ Տուժածների մասին ՄԱԿ-ը չի հաղորդել։
UNIFIL խաղաղապահ ուժերը տեղի ունեցածը որակել են իրենց «անձնակազմի դեմ ամենալուրջ հարձակումներից մեկը»։
Իսրայելի բանակը չի մեկնաբանել իր գործողությունները։
ՄԱԿ-ը պնդում է, որ Իսրայելի բանակը նախապես տեղեկացված է եղել խաղաղապահ ուժերի կողմից սահմանային գծի մոտ գտնվող ճանապարհների մաքրման աշխատանքների մասին։
Հարձակումը հաջորդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին , որի ընթաքում կառույցի անդամները միաձայն կողմ քվեարկեցին Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գործունեության դադարեցման առաջարկին՝ տեղի տալով Միացյալ Նահանգների և Իսրայելի պահանջներին։
Բազմազգ խաղաղապահ ուժերը տասնամյակներ շարունակ կարևոր դեր են խաղացել հատկապես Լիբանանի հարավում անվտանգության իրավիճակի մոնիթորինգի գործում, այդ թվում՝ Իսրայել - «Հեզբոլա» հակամարտության ժամանակ։