Մատչելիության հղումներ

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում, որտեղ ՄԱԿ-ի խաղաղապահներն էին աշխատում


ՄԱԿ-ի խաղաղապահները Լիբանանի հարավում, արխիվ
ՄԱԿ-ի խաղաղապահները Լիբանանի հարավում, արխիվ

Իսրայելի օդուժը դրոններից նռնակներով հարձակում է իրականացրել Լիբանանի հարավում, որտեղ Իսրայելի սահմանի մոտ ՄԱԿ-ի խաղաղապահներն աշխատանքներ էին իրականացնում ճանապարհային արգելապատնեշները վերացնելու ուղղությամբ։ Տուժածների մասին ՄԱԿ-ը չի հաղորդել։

UNIFIL խաղաղապահ ուժերը տեղի ունեցածը որակել են իրենց «անձնակազմի դեմ ամենալուրջ հարձակումներից մեկը»։

Իսրայելի բանակը չի մեկնաբանել իր գործողությունները։

ՄԱԿ-ը պնդում է, որ Իսրայելի բանակը նախապես տեղեկացված է եղել խաղաղապահ ուժերի կողմից սահմանային գծի մոտ գտնվող ճանապարհների մաքրման աշխատանքների մասին։

Հարձակումը հաջորդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին , որի ընթաքում կառույցի անդամները միաձայն կողմ քվեարկեցին Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գործունեության դադարեցման առաջարկին՝ տեղի տալով Միացյալ Նահանգների և Իսրայելի պահանջներին։

Բազմազգ խաղաղապահ ուժերը տասնամյակներ շարունակ կարևոր դեր են խաղացել հատկապես Լիբանանի հարավում անվտանգության իրավիճակի մոնիթորինգի գործում, այդ թվում՝ Իսրայել - «Հեզբոլա» հակամարտության ժամանակ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG