Մատչելիության հղումներ

Իսրայելում հազարավոր մարդիկ պահանջում են չեղարկել նոր զորակոչը


Իսրայելում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել նոր զորակոչը, որի մեկնարկին զուգահեռ Նեթանյահուի կառավարությունը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում:

Ցուցարարների համոզմամբ՝ նոր հարձակումը կարող է վտանգի ենթարկել Գազայում դեռևս պահվող պատանդներին. «Մենք պետք է ծայրահեղ միջոցներ ձեռնարկենք ինչ-որ մեկին հիշեցնելու, որ չի կարող պետությունը երես թեքի իր քաղաքացիներից», - Իսրայելի հանրային հեռարձակող Kan-ին ասել է Քնեսեթի ցույցի մասնակից Յաել Կուպերմանը։

Թել Ավիվի զանգվածային ցույցերին զուգահեռ՝ Իսրայելի բանակը շարունակում է հարվածներ հասցնել սահմանակից Գազայի հատվածին: Associated Press-ի փոխանցմամբ՝ միայն այսօր առնվազն 24 մարդ է սպանվել իսրայելական հարձակումների հետևանքով, իսկ երեկ՝ 113 մարդ, որոնց մեծ մասը Գազա քաղաքում։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեկ էլ վեց մարդ է մահացել սովի հետեւանքով՝ այդ թվում մեկ երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG