Իսրայելական ուժերը վաղ առավոտյան Միջերկրական ծովում Գազա ուղևորվող ևս մեկ նավատորմ են կանգեցրել ու ձերբակալել ակտիվիստներին։ Թել Ավիվը պնդում է՝ նավերի վրա գտնվող 145 ակտիվիստներն առողջ են, նրանց տեղափոխել են Իսրայել, որտեղից էլ կարտաքսեն։
Անցած շաբաթ նույն ճակատագրին արժանացավ մարդասիրական օգնություն տեղափոխող Global Sumud նավատորմը։
Իսրայելը լքած ակտիվիստներն ահազանգում են ուժայինների դաժան վերաբերմունքի մասին, պնդում, որ իրենց նվաստացրել են, բռնություն գործադրել։ Թել Ավիվն այս մեղադրանքները հերքում է: