Լիբանանի կառավարությունը հայտնում է երկրի հարավում Իսրայելի հարվածների մասին, որոնց հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Չնայած անցած տարվա նոյեմբերին կնքված հրադադարին՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցրել հարևան երկրի սահմանային շրջաններին, պնդելով, որ թիրախավորում է բացառապես «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներն ու իրանամետ այդ խմբավորման զինյալներին։
«Իսրայելական թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածը թիրախավորել է մոտոցիկլետ Այն Բաալ-Բազուրիե ճանապարհին, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել», - ասված է Լիբանանի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իսրայելը հարձակումներ է իրականացրել նաև այլ շրջաններում՝ այդ թվում Սիրիայի սահմանի մոտ գտնվող Բեքաա հովտում, զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։