Տավուշի մարզի Ենոքավան գյուղի զիփլայնի հարթակից՝ մոտ 3 մ բարձրությունից քաղաքացի է ընկել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ահազանգը ծառայությունն ստացել է օգոստոսի 24-ին՝ ժամը 16:58-ին:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Նրա առողջական վիճակի մասին չի հաղորդվում: