Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը նրան «տրանսֆորմացիոն առաջնորդ» է անվանել այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նրա միջնորդության համար:
Նա սկսել է թվարկել մի քանի հակամարտություններում Թրամփի դերը՝ Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, ապա փորձել եզրափակել Թրամփի վերջին ջանքերով՝ ուղղված Գազայում խաղաղության հաստատմանը։
«Ժամանակս սպառվոըմ է, բայց սա շատ առումներով ամենակարևորն է...», - ասել է Քարնին:
«Կանադայի և Միացյալ Նահանգների միավորումը՞», - կատակով ընդհատել է նրան Թրամփը:
«Ոչ՛, - ժպտալով ասել է Քարնին՝ հավելելով, որ այդ մասին չէր պատրաստվում խոսել:
Նրանց հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Վաշինգտոնում։
Թրամփը նախկինում մի քանի անգամ խոսել է Կանադան ԱՄՆ-ի կազմում ներառելու ցանկության մասին, ստացել բացասական արձագանք: