Մատչելիության հղումներ

«Խոսքի ազատության հաղթանակ». Ղուրան այրելու համար մեղադրվող հայկական արմատներով Ջոշքունն արդարացվել է


Դատարան Լոնդոնում, Միացյալ Թագավորություն
Դատարան Լոնդոնում, Միացյալ Թագավորություն

Լոնդոնի թագավորական դատարանն արդարացրել է հայկական արմատներ ունեցող, 51-ամյա Համիտ Ջոշքունին, ով ավելի վաղ մեղավոր էր ճանաչվել Լոնդոնի թուրքական հյուպատոսության դիմաց Ղուրան այրելու համար։

Փետրվարին տեղի ունեցած այդ միջադեպից ամիսներ անց՝ հունիսին, Լոնդոնի Վեստմինստերյան մագիստրոսական դատարանը տուգանել էր նրան 240 ֆունտ ստեռլինգով (325 դոլար)՝ կրոնական հողի վրա հասարակական կարգը խախտելու համար։ Դատավճռի բեկանումը նրա աջակիցները որակել են որպես խոսքի ազատության հաղթանակ։

«Համիտ Ջոշքունի բողոքի ցույցը քաղաքական այլախոհության օրինական գործողություն էր», - հայտարարել է նրա գործը պաշտպանող Ազգային աշխարհիկ ընկերության գործադիր տնօրեն Սթիվեն Էվանսը։

Ջոշքունը, որի հայրը քուրդ էր, իսկ մայրը՝ հայ, սոցիալական ցանցերում պնդել էր՝ բողոքի ակցիա է արել թուրքական կառավարության դեմ:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ մեղադրողները չեն կարողացել պատշաճ կերպով ապացուցել, որ նրա վարքագիծը հակասել է օրենքին։ Խոսքի ազատության իրավունքը տարածվում է նաև այնպիսի տեսակետների արտահայտման վրա, որոնք «վիրավորում կամ շոկի են ենթարկում», վճռել է դատավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG