Մատչելիության հղումներ

Քոչարյանի ու մյուսների դատավարությունն այսօր անցավ դռնփակ


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունն այսօր անցավ դռնփակ: Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն ուներ, բայց ասաց` գաղտնի ռեժիմով պետք է քննվի:

Մյուս հարցը վերաբերում էր մարտյան արյունալի իրադարձությունների գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրվող նախկին քննիչ Արմեն Հակոբյանի գործին: Նրա գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը միջնորդել է Քոչարյանի գործը քննող դատավորին իրենց տրամադրել գործով ապացույցները, մասնավորապես` պարկուճները:

Այս երկու միջնորդությունները դատարանը քննեց փակ ռեժիմով:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG