Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն պնդում է՝ ամերիկյան ուժերի կողմից վերջերս թիրախավորված նավը «կոլումբիական էր, ներսում էլ Կոլումբիայի քաղաքացիներ էին»,- գրում է BBC-ն։
Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին Կարիբյան ծովում առվազն 4 նավ է խոցել, 21 մարդ սպանվել է։
Վաշինգտոնը պնդում է՝ հարվածների թիրախում նարկոթրաֆիքներն էին։
Կոլումբիայի նախագահի հայտարարությունը Սպիտակ տունն անհիմն է որակել։