Մատչելիության հղումներ

Քրեական գործ ռուս լրագրողի դեմ՝ «օտարերկրյա գործակալի պարտականությունները չկատարելու» համար


Ռուսաստանցի լրագրող Ելենա Շուկաևա, արխիվ
Ռուսաստանցի լրագրող Ելենա Շուկաևա, արխիվ

Եկատերինբուրգցի լրագրող և հասարակական ակտիվիստ Ելենա Շուկաևայի դեմ քրեական գործ է հարուցվել «օտարերկրյա գործակալի պարտականությունները կատարելուց խուսափելու» հոդվածով: Այդ մասին Շուկաևան գրել է Ֆեյսբուքում:

Լրագրողը պատմել է, որ մինչ այդ իրեն մի քանի անգամ տուգանել են «օտարերկրյա գործակալին» ներկայացվող պահանջները չկատարելու վարչական հոդվածով:

Եկատերինբուրգի «Վեչերնիե վեդոմոստի» պարբերականի փոխանցմամբ, Քննչական կոմիտեն քրեական գործը հարուցել է այս տարվա մարտին՝ «Օդնոկլասնիկի» սոցցանցում Շուկաևայի՝ առանց «օտարերկրյա գործակալ» մակնշման գրառման պատճառով: Լրագրողն էլ գրում է, որ իր փաստաբանն այդ մեղադրանքի մասին միայն մայիսին է տեղեկացել:

Շուկաևայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը՝ չնայած նա 2022 թվականի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանում չի ապրում: «Բայց դա քննությանը չի խանգարում իմ դեմ քրեական գործ վարել, կարծես այդ ամբողջ ժամանակ ես ապրել եմ Եկատերինբուրգում», - գրել է լրագրողը Ֆեյսբուքում:

Ելենա Շուկաևան համագործակցել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության, ավելի վաղ՝ «Նովայա գազետա» պարբերականի և «Վոտ տակ» յութուբյան ալիքի հետ, «Մեմորիալ» ընկերության ակտիվիստ է:


XS
SM
MD
LG