Մատչելիության հղումներ

Կրեմլից հաստատում են Փաշինյանի մասնակցությունը Գլոբալ ատոմային ֆորումին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Փոխանցվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին միջոցառմանը կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը։

Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի վերջին մեկնելու է Ռուսաստան:

Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG