Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրներին չհարձակվելու երաշխիք տալ՝ վերահաստատելով, որ Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել ներկայիս անդամներից որևէ մեկի վրա։
«Մենք պատրաստ ենք այս դիրքորոշումը ներառել Եվրասիայի այս հատվածի ապագա անվտանգության երաշխիքներում», - ըստ պաշտոնական հաղորդագրության, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության ֆորումում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Քննադատելով արևմտյան տերություններին՝ Լավրովը նշել է, որ ԵՄ երկրների ղեկավարների հետ իմաստալից երկխոսությունն անհնար է, քանի որ նրանք հրաժարվում են, իր ձևակերպմամբ, «իսկական կոլեկտիվ անվտանգության երաշխիքներ»-ից, այսինքն՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի դեպքում երաշխիքներ ոչ միայն Ռուսաստանի դեմ, այլև Ռուսաստանի հետ։